![](/banners/BeFunky-design.jpg)
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/erkrasharj-1.jpg)
Խաղաղօվկիանոսյան Պապուա Նոր Գվինեա պետության ափերի մոտ տեղի է ունեցել 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երկրաշարժը գրանցել է Միացյալ Նահանգների գեոլոգիական ծառա յությունը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 73 կիլոմետր խորության վրա: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ցունամիի վտանգ չի հայտարարվել: