«Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի չբացահայտումը ենթադրում է նոր տիպի հանցագործությունների կրկնություն». Մյասնիկ Մալխասյան

«Ես չեմ կարծում, որ իշխանությունն այսօր ունի ռեսուրս՝ բռնության ճանապարհով գնալու, կարծում եմ, որ նա պետք է ավելի խոհեմություն ցուցաբերի ու գնա ավելի ժողովրդավարական ճանապարհով, և ժողովուրդը  մասնակից դառնա խորհրդարանի ձևավորմանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ  Մյասնիկ Մալխասյանը։

Նրա կարծիքով՝ իշխանությունները պետք է սա գիտակցեն, որովհետև «հակառակ ճանապարհը կործանումն է»։

Լրագրողի հարցին, թե Մարտի 1-ի գործը բացահայտված չէ, ի՞նչ հույս կարող եք ունենալ, որ իշխանությունները կսթափվեն՝ Մ. Մալխասյանն այսպես պատասխանեց. «Ճիշտ եք ասում, որ Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի չբացահայտումը ենթադրում է նոր տիպի հանցագործությունների կրկնություն։ Մենք՝ որպես Մարտի 1-ի փորձություններով անցած մարդիկ՝ ես և իմ ընկերները, կարծում ենք, որ մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի ունենանք ավելի լավ Հայաստան։ 2008-ից հետո Մարտի 1-ից ստեղծված շարժումները փոքր քայլերով, բայց ստիպեցին իշխանություններիին գնալ զիջումների։ Կարծում եմ՝ նման տեմպերով պետք է գնալ առաջ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս