
«Տրանսֆերային պատուհա՞ն. ինձ դուր է գալիս իմ թիմը, ես վստահում եմ նրանց». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է իր պլաններով ձմեռային տրանսֆերային պատուհանի վերաբերյալ:
«Ես լուռ և հանգիստ կլինեմ և կնայեմ, թե ինչ կկատարվի: Ինչպես ես արդեն ասել եմ, ինձ դուր է գալիս իմ կազմը, բայց կրկնում եմ, ես որպես մարզիչ՝ չեմ զգում, որ իրավունք ունեմ պահել մարդկանց, ովքեր ուզում են երջանիկ լինել և փորձում են այլ ուղղություն տալ իրենց կարիերային:
Եթե պայմանները ճիշտ կլինեն ակումբի համար, և դա կլինի հունվարին, ապա մենք կարձագանքենք: Եկեք նայենք, թե ինչ է հիմա կատարվում: Եթե Դուք հարցնեք ինձ, սպասո՞ւմ եմ արդյոք ես հունվարին ինչ-որ մեկին, կամ արդյո՞ք մենք հետաքրքրվում ենք ինչ-որ մեկով, որովհետև ուզում ենք, որ այդ ֆուտբոլիստն այստեղ լինի հունվարին, ապա ես կպատասխանեմ, որ ոչ, դա այդպես չէ:
Ինձ դուր է գալիս իմ թիմը: Ես վստահում եմ նրանց»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը