
«Մեծ ակումբներում դժվար է մնալ երկար ժամանակ, ինչպես դա արել են Ֆերգյուսոնը և Վենգերը». Կարլո Անչելոտի

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է մեկ ակումբում մարզչի կարիերայի տևողության վերաբերյալ կարծիքով:
«Ինձ բախտ է վիճակվել աշխատել «Ռեալում», չնայած այդ ժամանակ ակումբն անընդհատ փոխում էր մարզիչներին: Դա մեր գործունեության մի մասն է, մենք ենթարկված ենք դրան: Մեծ ակումբներում ընդհանրապես ծանր է երկար ժամանակ մնալ, որովհետև պահանջները շատ բարձր են:
Այո, կան հակառակ օրինակներ. «Մանչեսթեր Յունայթեդը», որին 25 տարի մարզել է Սըր Ալեքս Ֆերգյուսոնը և Արսեն Վենգերը, ով մի փոքր ավելի քիչ աշխատում է «Արսենալում»:
Ցավոք, թիմերի սեփականատերերին, որոնք ԱՄՆ-ից են, ավելի շատ անհանգստացնում է ֆինանսական ասպեկտը, այլ ոչ թե տիտղոսները և մարզչի անձնավորությունը»,- ասել է Անչելոտին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը