«Առջևում իսկական ճակատամարտ է». Յուրգեն կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Էվերթոնի» հետ կայանալիք խաղի սպասումներով:
«Ես իսկապես շատ եմ սպասում «Էվերթոնի» դեմ խաղին. դա շատ կարևոր պահ է մրցաշրջանում: Երկու թիմերն էլ վերջին հաղթանակներից հետո լավ տրամադրվածություն ունեն»,- ասել է Կլոպը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք ամբողջ թիմով նայել ենք «Էվերթոն» – «Արսենալ» խաղը (2:1): Խաղի ժամանակ հիասքանչ մթնոլորտ էր, մենք հիացած էինք խաղով: Առջևում իսկական ճակատամարտ է երկու ուժեղ թիմերի միջև: Ֆուտբոլն ամենակարևոր բանը չէ աշխարհում, բայց երկուշաբթի երեկոյան այն կդառնա այդպիսին 90 րոպեների ընթացքում»:
«Էվերթոն» – «Լիվերպուլ» խաղը տեղի կունենա երկուշաբթի, ժամը 23:00-ին:
«Կարմիրները» տվյալ պահին հավաքել են 34 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, իսկ «Էվերթոնը» 23 միավորով գրավում է 8-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը