«Ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունները վճռորոշ դեր խաղացին ներքաղաքական կայունության գործում»

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀԱԿ համագումարի ընթացքում ներկայացրեց վարչության հաշվետվությունը: Լևոն Զուրաբյանը նախ համառոտ ներկայացրեց Հայոց համազգային շարժում կուսակցության, այնուհետև՝ ՀԱԿ-ի գործունեությունը՝ ընդգծելով, որ ՀՀՇ-ն, իսկ այնուհետև ՀԱԿ-ը մշտապես գտնվել է Հայաստանի ներքաղաքական զարգացումների կիզակետում: «Ժողովրդական զանգվածների ակտիվ ներգրավմամբ ներքաղաքական տևական և ազդեցիկ գործընթացների կազմակերպման մեր գաղտնիքը շատ հասարակ է, մենք միշտ կարողացել ենք գտնել մեր երկրի ամենակարևոր և իրատեսական քաղաքական օրակարգը և դրա շուրջ կառուցել հանրահավաքային գործընթաց, որն էլ հնարավոր է դարձրել ընտրված օրակարգի իրականացումը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ փոխնախագահը կուսակցության ձեռքբերումներից է համարում 4+4+4 ձևաչափով բանակցությունները` Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ, որի արդյունքում հնարավոր եղավ հասնել աննախադեպ հաջողության: «Հայաստանում ընտրական համակարգից առկա դժգոհությունը թույլ տվեց ՀԱԿ-ին հանդես գալ նոր քաղաքական ծրագրով: Մեր կուսակցության նախաձեռնությամբ անցկացվեցին բազմաթիվ հանդիպումներ ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում առաջացան Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրական ացնելու 5 պահանջներ:

Այդ պահանջների շուրջ կայացավ ընդդիմության և քաղաքացիական հասարակության աննախադեպ կոնսոլիդացիա, որը նախկինում երբեք չէր եղել: Կոնգրեսի ակտիվ դիվանագիտական աշխատանքը Եվրոպական Միության, ԱՄՆ-ի, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի ներկայացուցիչների հետ նպաստեց այդ առաջարկների աջակցմանը միջազգային հանրության կողմից: Այս ամենի արդյունքում իշխանությունները հաշվի նստեցին ՀԱԿ-ի առաջարկների հետ և գնացին էական զիջումների:

Բազմաթիվ դժվար փուլերով անցած բանակցությունները պսակվեց ին հաջողությամբ, և 5 խորհրդարանական ուժեր ստորագրեցին համաձայնագիր: 15 տարի դիմադրելուց հետո իշխանությունները վերջապես համաձայնեցին ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանը և տեղամասերում ինտերնետային հեռարձակում և տեսագրում ապահովող տեսախցիկների տեղադրմանը: Համաձայնագիրը լուրջ երաշխիքներ է ստեղծում ուրիշի փոխարեն քվեարկելու դեմ պայքարի համար»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:

Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ՀԱԿ-ի վարքագծին՝ Լ. Զուրաբյանն ասաց, թե ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀԱԿ-ի և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունները վճռորոշ դեր խաղացին ներքաղաքական կայունության, վտանգի դեմ համազգային համախմբման գործում՝ նպաստելով ռազմաճակատի ամրապնդմանը և կոշտ դիրքերից բանակցություններ վարելուն:

Տեսանյութեր

Լրահոս