Բաժիններ՝

Չինաստանում անտեսանելի կամուրջ են կառուցելու

Չինաստանի Հունան հարավարեւելյան նահանգի Չզանցյացզե ազգային անտառային բնայգում պլանավորվում է կառուցել կամուրջ, որը գործնականում անտեսանելի կլինի: Այս մասին հաղորդել է The Daily Mail-ը:

Կամուրջը կկառուցվի հայելային չժանգոտվող պողպատից եւ ապակուց: Ճարտարապետների մտահղացմամբ՝ կառուցվածքը բաղկացած կլինի երկու մակարդակներից. վերին մակարդակում կլինի տեսանելի հատակ, իսկ ստրինում՝ լիովին թափանցիկ: Շինության արժեքը կկազմի շուրջ հինգ միլիոն դոլար:

2016 թվականի մայիսին Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը: Կամրջի երկարությունը կազմում է 393 մետր, լայնությունը՝ վեց մետր: Կառույցը միաժամանակ կարող է դիմանալ մինչեւ 800 մարդու ծանրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս