Բաժիններ՝

Metallica-ն իր հիթը կատարել է մթերային խանութում

Ամերիկյան Metallica թրեշ-մետալ հանրաճանաչ խումբը հայտնվել է Լոս Անջելեսի մեծ վաճառատներից մեկում եւ մսի բաժնի վաճառողի հետ երգել իր Enter Sandman հիթը, հաղորդում է TMZ-ը:

Կոլեկտիվի անդամներ Ջեյմս Հեթֆիլդը, Լարս Ուլրիխը, Քըրք Հեմեթը եւ Ռոբերտ Թրուհիլիոն ներկայացում են կազմակերպել ամերիկացի կատակաբան Բիլ Այքների «Փողի հարց» զվարճահանդեսի նկարահանումների ժամանակ:

Metallica-ն գոյություն ունի 1981 թվականից: Խումբը դարձել է ամենահանրաճանաչ կոլեկտիվը թրեշ-մետալի այսպես կոչված մեծ քառյակից, որի մեջ մտնում էին նաեւ Slayer-ը, Megadeth-ը եւ Anthrax-ը: Նոյեմբերի 18-ին խումբը թողարկել է Hardwired…To Self-Destruct նոր ալբոմը՝ տասներորդը Metallica-ի սկավառակների թողարկման պատմության մեջ եւ առաջինն ութ տարվա ընթացքում: Դրանից մեկ օր առաջ խումբը You-Tube-ում հրապարակել էր ձայնապնակի բոլոր 12 կոմպոզիցիաների տեսահոլովակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս