
«Ֆուտբոլիստը, բացի տաղանդավոր լինելուց, պետք է նաև լավ մարդ լինի». Սելյուկը՝ Մխիթարյանի մասին

Սկանդալային ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկն իր հարցազրույցների ժամանակ սիրում է անդրադառնալ այն հայ ֆուտբոլիստներին, ում հետ համագործակցել է՝ մեղադրական և հեգնական արտահայտություններ հնչեցնելով նրանց հասցեին:
Այս անգամ Սելյուկի թիրախը Հենրիխ Մխիթարյանն էր:
Սելյուկը համոզած է, որ, եթե ինքն աշխատեր Մխիթարյանի հետ, ապա նա ոչ մի խնդիր չէր ունենա մանչեսթերյան ակումբում, քանի որ իր հաճախորդներից և ոչ ոք ստիպված չի լինում «փտել» պահեստայինների նստարանին:
Սելյուկը հիշել է Մխիթարյանի կարիերայի սկիզբը, երբ ինքն առաջարկում էր Հենրիխին տեղափոխվել Շվեյցարիա, սակայն հետագայում նրան տարավ «Շախտյոր»:
«Մխիթարյանը շատ աշխատասեր ֆուտբոլիստ է: Սակայն այլ բաներն էլ են կարևոր: Հիշեք՝ ինչպես նա հեռացավ «Շախտյորից» և «Բորուսիայից»: Դրա մասին շատ է խոսում նաև Վատցկեն: Ֆուտբոլիստը, բացի տաղանդավոր լինելուց, պետք է նաև լավ մարդ լինի»,- նշել է Սելյուկը:
Սիրարփի Աղաբաբյան