
«Քիչ հավանական է, որ ես 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո կշարունակեմ կարիերաս». Ջանլուիջի Բուֆոն

Իտալիայի հավաքականի և «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, կավարտի կարիերան 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո, ինչպես և պլանավորել էր մի քանի տարի առաջ:
«Ես կավարտեմ կարիերաս 40 տարեկանում 2018թ. Ռուսաստանի Աշխարհի առաջնությունից հետո: Ես այդպիսի մտադրություն ունեմ: Հավանականությունը, որ առաջնությունից հետո ես կխաղամ ևս մեկ մրցաշար, շատ փոքր է: Դա կլինի միայն իմ և «Յուվենթուսի» նախագահի ձեռքերում, բայց շատ քիչ հավանական է, որ դա տեղի ունենա»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Mediaset Premium-ը:
38-ամյա դարպասապահը հանդես է գալիս Իտալիայի հավաքականի կազմում 1997 թվականից: Բուֆոնը մասնակցել է աշխարհի առաջնությունների հինգ եզրափակիչ մրցաշարերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը