«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է սպառնալ ՀԱՊԿ անվտանգությանը». Բորդյուժա

Թեժ կետերը, թմրանյութերի անօրինական շրջանառությունը, ահաբեկչությունը, Արևմուտքի հետ Ռուսաստանի ու դաշնակիցների դիմակայությունը 2017թ. կազդեն ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա, կարծում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Ես երեք կատեգորիայի խնդիր եմ տեսնում, որոնց մենք կբախվենք։ Առաջինը թեժ կետերն են կամ չկարգավորված հակամարտությունները՝ Աֆղանստան, Ղարաբաղ, Դոնբաս, Մերձդնեստր, Սիրիա, նաև կազդեն Իրաքը, Եմենը։

Երկրորդ խմբի խնդիրները ավանդական բնույթի են՝ թմրանյութերի անօրինական շրջանառություն, ահաբեկչություն, տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներ»,- ասել է նա լրագրողներին Պետդումայում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Երրորդ խմբի խնդիրների թվում նա նշել է Արևմուտքի հետ Ռուսաստանի ու դաշնակիցների դիմակայությունը, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության բացակայությունը և այլն։

«Այս ամենը, այսպես, թե այնպես, կազդեն մեր պետությունների անվտանգության վրա»,- հավելել է Բորդյուժան։

Տեսանյութեր

Լրահոս