
«SOCAR-ի ներդրումները Թուրքիայում գերազանցում են 18 մլրդ դոլարը». Ռովնագ Աբդուլլաև

Ադրբեջանական պետական SOCAR նավթային ընկերության ներդրումները Թուրքիայում գերազանցում են 18 մլրդ դոլարը։ Այս մասին ասել է նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ SOCAR-ի ամենախոշոր ներդրումներից մեկը Թուրքիայում եղել են ներդրումները STAR նավթավերամշակող գործարանում՝ մոտ 3.7 մլրդ դոլար։
«Նախագիծն արդեն 80 տոկոսով պատրաստ է ու շահագործման կհանձնվի 2018 թվականին»,- ասել է Աբդուլլաևը։