«Դեռ հավաքում ենք առաջարկներ, այդ թվում՝ ձեզնից». Լևոն Ալթունյան

«Եթե մոտ 1.5 շաբաթ առաջ հիվանդների մաքսիմալ քանակը 17 հազար էր, այսօր 5-5.2 հազար հիվանդներ են»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ խոսելով  հանրապետությունում գրիպով հիվանդների առկայության մասին։ Միաժամանակ նա նշեց, որ հոսպիտալացումների քանակը մնացել է նույնը, ինչ հիվանդության պիկի ժամանակ։

Խոսելով «բժշկի մաղարիչը հարկելու մասին» իր հայտնի հայտարարության մասին՝  նախարարն ասաց, որ խոսքը վերաբերել է ստվերից շրջանառությունը սպիտակ դաշտ հանելուն։ «Դեռ հավաքում ենք առաջարկներ, այդ թվում՝ ձեզնից»,- ասաց Լևոն Ալթունյանը՝ նշելով, որ, երբ փաթեթը պատրաստ լինի, ասուլիս կհրավիրեն, ինքը կասի վերջնական խոսքը։

Տեսանյութեր

Լրահոս