Նազարբաևը Եվրասիայի երկրներին սերտ ինտեգրացման կոչ է արել
Ղազախտանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիա մայրցամաքում ինտեգրացիոն փոխգործակցությունը համարում Է վստահության, բարեկամության ու կայունության գրավական, հայտնում է RIA Novosti-ն։
«Ղազախստանը նոր մոդելի ինտեգրացման նախաձեռնողն էր։ 20 տարի ես համառորեն ձգտում էի իրագործել եվրասիական ինտեգրացման գաղափարները, որի մասին խոսվում էր դեռևս 1994թ.։
Այսօր Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի ու Ռուսաստանի հետ մենք ստեղծել ենք Եվրասիական տնտեսական միությունը»,- ասել է Նազարբաևը՝ ելույթ ունենալով հանրապետության 25-ամյակի առիթով կազմակերպված հանդիսությանը։
Նազարբաևի խոսքով՝ աշխարհի տասնյակ երկրներ ցանկություն են հայտնում համագործակցել ԵՏՄ-ի հետ, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման նպատակով։
«Ես եղել եմ Հարավային Կորեայում, այդ երկիրը ցանկանում է համագործակցել։ Երեկ Իսրայելի ղեկավարն էր եկել (Նեթանյահուն մեկնել էր Աստանա)։ Նրանք ցանկանում են ստեղծել ազատ առևտրի գոտի մեր միության հետ»,- հայտարարել է Նազարբաևը։