
Առաջին «հարվածը»՝ իշխանությունից. ձնագնդի Ազգային ժողովում

Այսօր Ազգային ժողովում պատգամավորներն ու լրագրողները նշեցին ձյունառատ ձմռան գալուստը` ձնագնդի խաղալով ու ձյան մեջ թավալ տալով: Այս համարձակ քայլին պատգամավորներից շատերը չհամաձայնեցին, և միայն ՀՀԿ-ական պատգամավորներ Մարգարիտ Եսայանն ու Հովհաննես Սահակյանը հաճույքով ընդունեցին լրագրողների հրավերը:
ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանն էլ ԱԺ դռների մոտ հանդիպեցին:
«Առաջին հարվածը` իշխանությունից»,- ասաց Հ.Սահակյանն ու առաջին ձնագնդին նետեց ընդդիմադիրների կողմը:
«Մենք ձեր հարվածին ուրիշ ձևով կպատասխանենք»,- պատասխանեց Լ.Զուրաբյանն ու մտավ շենք: