ԴԱԻՇ-ն ստանձնել է Կահիրեի ղպտիական եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը. Reuters
Կահիրեի ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը, հայտնում է Reuters-ը։
Տաճարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել էր 25 մարդ, 49-ը վիրավորվել էր։
«Եգիպտոսում ու ողջ աշխարհում յուրաքանչյուր անհավատ պետք է իմանա, որ մեր պատերազմը շարունակվում է»,- հայտարարել է ԴԱԻՇ-ի զինյալները։
Նրանք նաև հայտնել են, որ եկեղեցում պայթուցիով մահապարտի գոտին գործի է դրել մահապարտ ահաբեկչը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կահիրեի ղպտիական եկեղեցիներից մեկում պայթյուն էր որոտացել։