ԱԺ նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի երկրորդ նիստը: Գրանցվել է 107 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ նիստի ընթացքում քննարկված հարցերը:
Դեկտեմբերի 13-ի նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Այնուհետեւ առաջին ընթերցմամբ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ այն անհատ ձեռնարկատերերը, որոնք մինչև «Հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքն (2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-258-Ն) ուժի մեջ մտնելը որպես անհատ ձեռնարկատեր դո ւրս էին եկել հաշվառումից և ունեն եկամտահարկի եւ սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով պարտավորություններ, կարողանան օգտվել այդ արտոնություններից: Բացի այդ, նախագծով նախատեսվում է արտոնությունները կիրառել նաև 2009-2012թթ. հաշվետու ժամանակաշրջանների համար: