Բաժիններ՝

Արքայախնձորի և խնձորի համադրությունը՝ ավելորդ ճարպերն այրելու համար

Եթե ցանկանում եք առանց ավելորդ ջանքերի ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա ձեզ ենք ներկայացնում մի հրաշալի ըմպելիք, որը կօգնի այս հարցում: Այս ըմպելիքը լավացնում է նյութափոխանակությունը, խթանում է ճարպերի այրման գործընթացը, օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Խնձորը բջջանյութի աղբյուր է, որը հագեցածության զգացողություն է տալիս և կանխարգելում է սննդի հանդեպ կախվածությունը: Բջջանյութով հարուստ դիետան չափազանց կարևոր է՝ ավելորդ ճարպերից և կիլոգրամներից ազատվելու համար:
Արքայախնձորը հարուստ է բրոմելանով, որը բնական ճանապարհով այրում է ճարպերը: Արքայախնձորը կհալեցնի ճարպերն ու կօգնի արագ նիհարել:

Արքայախնձորի և խնձորի համադրությունը հրաշալի արդյունք է տալիս: Այս համադրությունը պարունակում է ֆերմենտներ, որոնք խթանում են ճարպերն այրելու գործընթացը, ինչն էլ օգնում է կարճ ժամանակահատվածում նիհարել:

Նշի կաթը հարուստ է սպիտակուցով, որը պահպանում է մկանային մասսան: Դարչինը խթանում է նյութափոխանակությունն ու գործի է գցում ճարպերի այրման գործընթացը: Խմեք այս ըմպելիքն ամեն օր, քանի դեռ չեք հասել ցանկալի արդյունքի:

Բաղադրություն

• 1 խնձոր
• 1/3 բաժակ արքայախնձորի կտորներ
• 1/3 բաժակ նշի կաթ
• Մի փոքր դարչին

Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և խառնեք, որպեսզի միատարր զանգված ստանաք: Այս ըմպելիքն օգտագործեք նախաճաշի և ճաշի արանքում ընկած ժամանակահատվածում: Հաջորդ 2-3 ժամերի ընթացքում խուսափեք որևէ բան ուտելու գայթակղությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս