Ինչպես են վարվում կենդանակերպի նշանները, երբ զայրանում են
Կենդանակերպի նշանների վարքագիծը զգալիորեն տարբերվում է մեկը մյուսից։ Նրանք տարբեր վախեր, հոգսեր, տաղանդ և ճաշակ ունեն։ Marketium.ru կայքը ներկայացրել է, թե ինչպես են վարվում կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչները, երբ զայրանում են։
• Խոյ։ Զայրանալու դեպքում դառնում են ագրեսիվ և կամակոր։ Նրանց անձնական տարածք է հարկավոր, հակառակ դեպքում շատ հաճախ տեսարաններ կսարքեն։
• Ցուլ։ Զայրույթի պահին դառնում են առավել կամակոր։ Երբեք ետ չեն կանգնի իրենց կարծիքից, ինչի հետևանքով վեճը կարող է շատ երկար տևել։
• Երկվորյակներ։ Զայրույթի պահին նրանց դատողությունը մթագնում է։ Այդ պահերին նրանք իրենց կարող են երկու ձևով դրսևորել՝ սառնություն և ճիչ։ Երբեք չեք կարող իմանալ, թե հաջորդ անգամ սրանցից որը կարող են դրսևորել։
• Խեցգետին։ Շատ զգացմունքային են։ Զայրույթի պահերին դառնում են պասիվ, ագրեսիվ, հոռետես, և դժվար է լինում նրանց հետ հաշտվելը։
• Առյուծ։ Զայրացած առյուծների հետ խոսելն աննկարագրելի բարդ է։ Նույնիսկ իրենք չգիտեն՝ ինչ սպասել։ Գրեթե երբեք չեն զգում իրենց սխալը, իսկ բնավորությունը հաճախ հանգեցնում է անազնվության նոպաների։
• Կույս։ Կամ փորձում են հանգստանալ, կամ չափազանց զգացմունքային են դառնում։
• Կշեռք։ Զայրույթի պահին վճռական չեն։ Մեկ ցանկանում են ամեն ինչ ասել, մեկ՝ հակառակը, մոռանալ ամեն ինչի մասին և չխոսել ոչ մեկի հետ։
• Կարիճ։ Զայրույթի պահին հարձակվում են։ Նրանց թվում է, թե մյուսները հարձակվում են, այդ պատճառով էլ սկսում են հուզական դիմադրություն ցույց տալ։
• Աղեղնավոր։ Չեն սիրում երկար ժամանակ զայրացած լինել, այդ պատճառով էլ փորձում եմ կոնֆլիկտը լուծել «այստեղ և այս պահին»։
• Այծեղջյուր։ Նախ՝ երկար ժխտում են իրենց զայրույթը, ապա նեղանում են և չեն ցանկանում շփվել որևէ մեկի հետ։
• Ջրհոս։ Չեն սիրում իրենց խոցելի զգալ։ Այդ պատճառով էլ զայրույթը վերածվում է իսկական կատաղության։ Զայրույթը թափում են մյուսների վրա՝ չմտածելով այն մասին. թե ինչպես է դա ազդում նրանց վրա։
• Ձկներ։ Զայրույթը վշտացնում է նրանց և հանգեցնում նրան, որ դադարում են վստահել նրան, ով ստիպել է զգալ դա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը