Բաժիններ՝

Աշխարհում ամենաբարդ քաղցրաբլիթե տնակը կառուցել են 500 ժամում. այն ունի հինգ սենյակ՝ հարդարված Լյուդովիկոս XIV-ի ոճով

Լոնդոնի Biscuiteer ընկերության խոհարարները թխել են Ծննդյան տոների աղանդեր, որը զանգվածային լրատվամիջոցները ճանաչել են որպես աշխարհում քաղցարաբիլիթե ամենաբարդ տնակը: Այս մասին տեղեկացնում է Yahoo! Style-ը: Դրա պատրաստման համար պահանջվել է 500 ժամվա աշխատանք, շուրջ 15 ամիս:

Խոհարարներն օգտագործել են 240 ձու, 216 կիլոգրամ քաղցրաշերտ եւ 30 կիլոգրամ շաքար: Քաղցրաբլիթե տնակի բարձրությունը 180 սանտիմետր է: Այն ունի հինգ սենյակ՝ հարդարված Լյուդովիկոս XIV-ի ոճով:

Տնակի ստեղծմանը «բիսքվիտային ճարտարապետներին» ոգեշնչել է Ուոդեսդոնի կալվածքը՝ Անգլիայի Բաքինհեմփշիրի կոմսությունում Ռոտշիլդների ընտանիքի քաղաքամերձ առանձնատունը:

Instagram-ի Biscuiteer էջում  հաղորդվում է, որ տնակը ցուցադրվում է Ուոդեսդոնի կալվածքում եւ այն կարելի է տեսնել մինչեւ 2017 թվականի մարտը: Թե ինչ ճակատագիր է սպասում աղանդերին այդ ժամկետից հետո, չի ճշտվում:

d2

d1

870893

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս