Բաժիններ՝

Բոլոր կանայք դասվում են երկու տիպի՝ կարմիր կամ սպիտակ գինի նախընտրողների

Կանայք սիրում են գինի, սակայն նախընտրությունները տարբեր են։ Կանանց մեծ մասը նախընտրում է կամ սպիտակ, կամ կարմիր գինի։ Soulpost.ru-ն գրում է, որ որոշ մասնագետներ կարծում են, որ գինու ընտրությունը շատ բան կարող է պատմել կնոջ անձի մասին։

• Կարմիր գինի նախընտրողները սիրում են կարդալ սիրավեպեր, սպիտակ գինի նախընտրողները գերադասում են ժամանցային ամսագրեր կարդալ։

• Կարմիր գինի նախընտրողներն ընտրում են հարաբերությունները, սպիտակ գինի նախընտրողները՝ սեռական հարաբերություն մի գիշերով։

• Կարմիր գինի նախընտրողները պրակտիկ են, սպիտակ գինի նախընտրողներն ապրում են տվյալ օրով։

• Կարմիր գինի նախընտրողները սիրում են չսափրված տղամարդկանց, սպիտակ գինի նախընտրողները՝ սափրվածներին։

• Կարմիր գինի նախընտրողները փիլիսոփաներ են, սպիտակ գինի նախընտրողները՝ զուր խոսողներ։

• Կարմիր գինի նախընտրողները մտահոգվում են իրենց թերություններով, իսկ սպիտակ գինի նախընտրողները կոմպլեքսներ չունեն։

• Կարմիր գինի նախընտրողներն ինտրավերտ են, իսկ սպիտակ գինի նախընտրողները շրջապատի «հոգին» են։

• Կարմիր գինի նախընտրողները սիրում են հարմարավետ կոշիկներ, սպիտակ գինի նախընտրողները՝ բարձրակրունկներ։

• Կարմիր գինի նախընտրողները սիրում են տաքություն, սպիտակ գինի նախընտրողներին մի փոքր սառը չի խանգարի։

• Կարմիր գինի նախընտրողները սիրում են լավ գրականություն, սպիտակ գինի նախընտրողները՝ լավ ֆիլմ։

• Կարմիր գինի նախընտրողները սիրում են կենդանի շփում, սպիտակ գինի նախընտրողները՝ խոսել հեռախոսով։

• Կարմիր գինի նախընտրողները սիրում են ընկերների հետ փոքր հանդիպումներ, սպիտակ գինի նախընտրողները՝ մեծ երեկույթներ։

• Կարմիր գինի նախընտրողներն ասում են այն, ինչ մտածում են։ Սպիտակ գինի նախընտրողները գերադասում են լսել։

• Կարմիր գինի նախընտրողները ռոմանտիկ են, սպիտակ գինի նախընտրողները՝ պրակտիկ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս