Լավացրեք եղունգների վիճակն ու արագացրեք աճը

Բոլորն էլ ցանկանում են գեղեցիկ, առողջ և երկար եղունգներ ունենալ: Սա մեր ձեռքերին գեղեցիկ և խնամված տեսք է հաղորդում:

Այնուամենայնիվ, միշտ չէ, որ կարողանում ենք հասնել ցանկալի արդյունքին՝ եղունգների թերսնուցման պատճառով:

Budetezdorovy կայքը ներկայացնում է մի քանի խորհուրդներ և բաղադրատոմսեր, որոնք կխնամեն ձեր եղունգները:

Հզոր միջոց՝ եղունգների աճը խթանելու համար. Բուժման կուրսը՝ 2 շաբաթ:

Բաղադրություն

• 1 պճեղ սխտոր
• 3-4 ճ/գ ձիթապտղի յուղ
• Մեկ նարինջ

Նարնջի հյութը քամեք, լցրեք տարայի մեջ, ավելացրեք մանրացրած սխտորը: Եղունգները թրջեք խառնուրդի մեջ 10 րոպե:

Ապա ձիթապտղի յուղի մեջ թրջեք եղունգները: Եղունգները պահեք յուղի մեջ 15 րոպե: Պրոցեդուրան աշխատեք կատարել 2 շաբաթ: Այս պրոցեդուրաներից հետո կնկատեք, որ եղունգներն ավելի արագ են աճում և գեղեցկանում են:

Եղունգների աճը կախված է մի քանի գործոններից՝ հորմոնային փոփոխություններ, առողջական խնդիրներ, քիմիաթերապիա, դեղամիջոցներ և վիտամինների ու հանքանյութերի անբավարարություն:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս