
Մինուս 15 կիլոգրամ՝ պարզ դիետայի միջոցով

Foithacker.ru կայքը գրում է, որ անգլիական դիետան նախատեսված է 21 կամ 20 օրվա համար։ Այն դաժան սահմանափակումներ չի դնում։ Այն սկսվում է բեռնաթափման երկու օրով, ապա դրան հաջորդում են սպիտակուցային և բանջարեղենային օրերը։ Սննդակարգի արդյունավետությունն ապահովելու համար պետք է հետևել մի քանի կանոնների։ Այս օրերի ընթացքում սննդակարգից անհրաժեշտ է բացառել հետևյալ մթերքը.
• ալյուրով պատրաստված մթերք
• քաղցրավենիք
• տապակած կարտոֆիլ
• աղ
• խաղողի քաղցր տեսակներ, չիր, դդում։
Ցանկալի չէ նաև ալկոհոլի օգտագործումը։ Խրախուսվում է հանքային ջրի օգտագործումը։
Անգլիական դիետայի 3 շրջանները
1.Բեռնաթափման շրջան
• Նախաճաշ. մի կտոր ամբողջական ցորենի հաց, 200 մլ
• 12։00-ին՝ մեկ բաժակ կաթ
• 15։00-ին՝ կրկին հաց՝ կաթով
• 19։00-ին՝ կաթ։
2. Սպիտակուցային շրջան
• Նախաճաշ՝ հաց, կարագ և մի գդալ մեղր
• Ճաշ՝ անյուղ ձկան խաշած միս կամ խաշած հավ, մի կտոր հաց, եփած լոբազգիներ համեմունքներով, մի բաժակ արգանակ
• 15։00՝ մի բաժակ թեյ կամ կաթ, մի փոքր մեղր
• Ընթրիք՝ ապխտած միս և հավի միս։ Կարող եք օգտագործել նաև անյուղ յոգուրտ կամ կեֆիր։
3. Բանջարեղենային շրջան
• Նախաճաշ՝ մի քանի խնձորով և նարնջով աղցան
• Կեսօրին՝ շոգեխաշած բանջարեղեն մի գդալ ձիթապտղի յուղով, մի կտոր հաց
• 15։00-ին՝ ցանկացած միրգ՝ բացառությամբ բանանի և խաղողի
• Ընթրիք՝ կարող եք պատրաստել բանջարեղենային աղցան, մեղրով թեյ։
Այս դիետան այնքան էլ հեշտ չէ պահելը։ Այդ պատճառով էլ այն անհրաժեշտ է զգույշ ավարտել։ Խորհուրդ է տրվում այն ավարտել այն օրով, որի ընթացքում կաթ եք խմում։ Ապա սննդակարգ ներառեք այլ մթերք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը