
Անտոնիո Կոնտեն՝ նոյեմբերի լավագույն մարզիչ

Դիեգո Կոստան՝ լավագույն ֆուտբոլիստ Պեդրոն խփել է ամսվա գոլը:
Կոստան ճանաչվել է ԱՊԼ-ի նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ: Իսպանացին խփել է 2 գնդակ և կատարել է 2 գոլային փոխանցում 3 խաղերում, որոնք ավարտվել են «կապույտների» հաղթանակով, ինչն էլ Անտոնիո Կոնտեին բերել է լավագույն մարզչի կոչումը:
Նոյեմբերի լավագույն գոլի հեղինակ դարձել է «Չելսիի» ևս մեկ ներկայացուցիչ՝ Պեդրոն: Ժյուրին բարձր է գնահատել նրա խփած գնդակը «Տոտենհեմին»:
14 տուրերից հետո հավաքած 34 միավորով «Չելսին» ԱՊԼ-ի առաջատարն է:
Դեկտեմբերի 11-ին «Չելսին» սեփական հարկի տակ կընդունի «Վեսթ Բրոմվիչին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը