Բաժիններ՝

Կլիչկոն մենամարտ է ուզում Ջոշուայի «լավագույն տարբերակի» հետ

Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ ուզում է մենամարտել Էնթոնի Ջոշուայի հետ, երբ բրիտանացին կլինի լավագույն մարզավիճակում:

Գերծանր քաշային կարգի նախկին աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն կիսվել է Էնթոնի Ջոշուայի հետ հնարավոր հակամարտության մասին մտքերով:
«Ինչքան ավելի լավ հանդես գա Ջոշուան Մոլինոյի հետ մենամարտում, այնքան ավելի լավ:

Որովհետև ես հավատում եմ, որ Ջոշուան տվյալ պահին մեր դիվիզիոնի լավագույն բռնցքամարտիկներից մեկն է: Ինչքան վառ լինի նրա ելույթը, այնքան ավելի լավ և՛ երկրպագուների, և՛ ինձ համար, քանի որ ես հաստատ ուզում եմ հետ վերադարձնել գոտիներս լավագույն մրցակցի հետ մենամարտում:

Էնթոնին շատ ավելի լավն է դարձել այն ժամանակվանից հետո, երբ մենք մենամարտեցինք (2014թ.): Նույնիսկ այն ժամանակ ես տեսել եմ այդ տղայի հսկայական պոտենցիալը, բայց նա չափազանց երիտասարդ էր: Բայց այդ պահից անցել է ավելի քան 2 տարի, և ես հուսով եմ, որ նա ավելի փորձառու է դարձել: Ես սպասում եմ, որ մեր մենամարտում նա շատ ավելի լավը կլինի, քան այն սպարինգում»,- հաղորդել է Կլիչկոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս