Արթուր Բաղդասարյանը ցանկանում է մաս կազմել կոալիցիային. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը վերջին զարգացումներից հետո նոր ԱԺ-ում իր ներկայությունն է հաշվարկում։ Արթուր Բաղդասարյանը հասկանում է, որ Սերժ Սարգսյանի ծրագրում է ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջոցով «ազգային համաձայնության կառավարություն» ձեւավորել։
Ստեղծված պայմաններում Արթուր Բաղդասարյանը չի բացառում, որ կարող է մաս կազմել կառավարությանը, բայց Սերժ Սարգսյանը այդ գաղափարին դեմ է, քանի որ այդ դեպքում ԱԺ կանցնեն անվերահսկելի ընդդիմադիր ուժեր, իսկ նոր Սահմանադրությամբ՝ առնվազն 1/3-ը պետք է ընդդիմությունը ներկայացված լինի։ Սերժ Սարգսյանը ծրագրում է, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը նոր ԱԺ-ում պետք է գլխավորի «Հայկական Վերածնունդ»-ը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: