
Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում

Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակներում Երևանի ժամանակով 22:00-ին մեկնարկել է «Զարյա» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց՝ 0:0:
Ընդմիջումից հետո՝ 48-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը մանկունյանցիների կազմում:
https://twitter.com/UtdGoals/status/806939113312178178