
Թագավորական ընտանիքի անդամները՝ ամանորյա զվարճալի սվիտերներով

Հավանաբար, ոչ ոք Մեծ Բրիտանիայի թագուհուն չի տեսել ամանորյա զվարճալի սվիտերով: Իրականում սա այնքան էլ սովորական տեսարան չէ:
Boredpanda-ն հաղորդում է, որ իրականում լուսանկարներում թագավորական ընտանիքի անդամները չեն պատկերված, այլ նրանց՝ Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրված մոմե արձանները:
Թանգարանի աշխատակիցները Save the Children’s Christmas Jumper Day արշավի շրջանակներում ստացել են թագավորական ընտանիքի անդամների մոմե արձաններին ամանորյա սվիտերներ հագցնելու իրավունք: Արշավի նպատակը մարդկանց քաջալերելու միջոցով երեխաների կյանքը փրկելու համար նվիրատվություններ հավաքելն է:
Նշվում է, որ արշավի մասնակիցները պետք է դեկտեմբերի 16-ին «տոնական գործած սվիտերներ կրեն և նվիրատվություններ անեն»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը