Բաժիններ՝

73­-ամյա Միք Ջագերը 8­-րդ անգամ հայր է դարձել

The Rolling Stones խմբի առաջնորդ Միք Ջագերը, ով հուլիսին բոլորել է 73-­ամյակը, ութերորդ անգամ հայր է դարձել: Այդ մասին հաղորդում է Press Association-­ը:

Սա Ջագերի և նրա ընկերուհու` բալետի 29-­ամյա պարուհի Մելանի Հեմրիկի ընդհանուր առաջին երեխան է: Ջագերը և Հեմրիկը միմյանց հետ են 2014 թվականից: Մելանիի հղիության մասին հայտնի է դարձել հուլիսին:

Այսպիսով, Միք Ջագերը դարձել է ութ երեխաների հայր հինգ կանացից: Նա նաև ունի հինգ թոռ և մեկ ծոռ: Երաժիշտը պաշտոնապես ամուսանցել է ընդամենը մեկ անգամ` Բյանկա Ջագերի հետ: Նրանց ամուսնությունը տևել է ութ տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031