Համբուրգում ԼՂ հարցով 2+3 ձևաչափով հանդիպումը չի կայացել

Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է եԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։

Հաջիևը հայկական կողմին մեղադրել է 2+3 ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան + Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հանդիպումից հրաժարվելու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031