Բաժիններ՝

Պուտինը պարգևատրել է Սիրիայում զոհված ու վիրավորված զինվորականներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Սիրիայում իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված և վիրավորված ռուս զինծառայողներին «Արիության համար» շքանշանով պարգևատրելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից։

Հետմահու շքանշան է շնորհվել գնդապետ Ռուսլան Գալիցկուն, սերժանտ Նադեժդա Դուրաչենկոյին, սերժանտ Գալինա Միխայլովային, ինչպես նաև գնդապետ Էդուարդ Սկվորցովին։

Շքանշան է ստացել նաև Կիրովի անվան ռազմաբժշկական բաժնի պրոֆեսոր Վադիմ Արսենտևը, որը տուժել էր Հալեպի շարժական հոսպիտալի գնդակոծության հետևանքով։
Պուտինը նշել է, որ ռուս զինծառայողները «ռիսկի ենթարկելով իրենց կյանքը, անում են ամեն ինչ, որպեսզի օգնեն սիրիական բանակին ահաբեկիչների դեմ պայքարում, որպեսզի փրկեն խաղաղ քաղաքացիների կյանքը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս