
««Զարյայի» դաշտը սառցակալած է. ՈւԵՖԱ-ն պետք է արգելի այստեղ խաղերը դեկտեմբերին». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը, երևում է, չի նայել Ռուսաստանի առաջնության վերջին տուրը:
«Դաշտը կոշտ է և սառցակալած: ՈւԵՖԱ-ն գիտի խոտածածկի մասին, և բոլորը գիտեն Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի եղանակային պայմանների մասին:
Եթե ՈւԵՖԱ-ին անհանգստացնում է այս իրավիճակը, ապա նրանք պետք է վերանայեն կազմած օրացույցը և չթողնեն աղալ այստեղ դեկտեմբերի կեսին:
Սա պրոբլեմ է: Նրանք աշխատում են, փորձում են տաքացնել խոտածածկի վերևի շերտը, բայց նրանք չեն կարող հրաշք գործել: Մնում է միայն հավատալ, որ ամեն ինչ լավ կանցնի»,- Մոուրինիոյին է մեջբերում Sky Sports-ը:
«Զարյան» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին» Օդեսայում Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակներում:
5 խաղերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» գրավում է 2-րդ տեղը՝ հավաքելով 9 միավոր:
«Զարյան» 2 միավորով վերջին տեղում է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը