«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է երկրորդ շունչ ստանա». Շտայնմայեր

Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը պետք է «երկրորդ շունչ» ստանա։

«Գոյություն ունի միջնորդության ձևաչափ այդ հակամարտության համար՝ Մինսկի խումբը, և այսօր անհրաժեշտ է, որ այդ գործընթացը «երկրորդ շունչ» ստանա»,- ասել է նա։
Շտայմայերի խոսքով՝ ԵԱՀԿ-ն անհանգստություն է հայտնում՝ կապված Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների հետ։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է վտանգավոր, և անհրաժեշտ է բանակցություններ վարել դրա կարգավորման նպատակով։ Ապրիլին տեղի ունեցավ էսկալացիա այդ հակամարտության գոտում, որը ցույց է տալիս, որ կա դրա բռնկման վտանգ»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031