Բաժիններ՝

Ադրբեջանը ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմի մասին բանակցություններ է սկսում

Ադրբեջանը պլանավորում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել առանց վիզային ռեժիմի մասին։ Այս մասին ադրբեջանական haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն արդեն կանաչ լույս է տվել Ադրբեջանի հետ նոր ռազմավարական համաձայնագրի ստորագրման մասին բանակցություններ սկսելու համար, որի կետերից մեկը կարող է դառնալ առանց վիզային ռեժիմի մասին հարցը։

«Ադրբեջանն ու ԵՄ-ն արդեն 2013թ. ստորագրել են վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագիր, ինչն իր ավանդն է ունեցել եվրոպական երկրների և Ադրբեջանի քաղաքացիների միջև հարաբերություններում։ Մեր բանակցությունների հաջորդ փուլը, կարծում եմ, որ լինելու է վիզաների լիակատար չեղարկումը»,- ասել է Հաջիևը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031