
Հայտնի է պատմության ամենահարուստ մարզիկը

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարզիկների վարկանիշը: Առաջին հորիզոնականում Մայքլ Ջորդանն է: Նա վաստակել է 1,7 միլիարդ դոլար:
«Չիկագո Բուլզի» կազմում Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 6-ակի չեմպիոն դարձած, կրկնակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ջորդանը նաև հաջողակ բիզնեսմեն է: Աղբյուրը հայտնում է, որ նա իր եկամուտները մեծացրել է հենց հաջողակ բիզնեսմեն լինելու շնորհիվ:
Forbes-ի կազմած ցուցակում երկրորդ, երրորդ և չորորդ տեղերում գոլֆիստներ են՝ Թայգեր Վուդս՝ 1,65 մլրդ, Առնոլդ Պալմեր՝ 1,35 մլրդ, և Ջեկ Նիկլաուս՝ 1,15 մլրդ։
Լավագույն հնգյակում տեղ է գտնել նաև ավտոարշավորդ Միխայել Շումախերը՝ 1 մլրդ դոլար:
Սիրարփի Աղաբաբյան