
Որքանո՞վ է հավանական Ռոնալդուի ազատազրկումը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և վերջինիս գործակալ Ժոժե Մենդեշը մեղադրվում են հարկերից խուսափելու համար: Օրերս տարածված տեղեկատվության համաձայն՝ պորտուգալացի ֆուտբոլիստը կարող է ազատազրկվել:
Ֆինանսական մասնագետների միության քարտուղար Խոսե Մարիա Մոլյինեդոնին հայտարարել է, որ Ռոնալդուի գործը քննվում է: Ըստ նախնական տվյալների՝ ֆուտբոլիստը 160 միլիոն եվրո է թաքցրել հարկային դաշտից:
Ռոնալդուն շարունակել է թաքցնել հարկերը 3 տարի շարունակ: Եթե մեղադրանքը հաստատվի, ապա ֆուտբոլիստը կազատազրկվի 6 տարով:
Սակայն իսպանական մամուլը տեղեկացնում է, որ Ռոնալդուն չի ազատազրկվի, քանի որ հարկերից խուսափելու համար նա օգտագործել է օֆշորային ընկերություններ:
Այս խորամանկության շնորհիվ՝ պորտուգալացին կարող է խուսափել ազատազրկումից ՝ վճարելով մեծ տուգանք:
Սիրարփի Աղաբաբյան