Բաժիններ՝

«Ֆորմուլա-1». Mercedes-ը պլանավորում է Նիկո Ռոսբերգին փոխարինել Ֆերնանդո Ալոնսոյով

Mercedes-ի գործադիր տնօրեն լրջորեն է տրամադրված:

«Մենք պետք է քննարկենք Ֆերնանդոյի թեկնածությունը: Նա իմ կողմից շատ հարգված է: Նա իր մեջ զուգակցում է տաղանդ, արագություն և փորձ: Բայց նա պայմանագիր ունի McLaren-ի հետ, դրա համար մենք պետք է ուղղակի այլ տարբերակներ էլ դիտարկենք:
Մենք ընդունում ենք ստեղծված համակարգը, երբ 2 ավտոարշավորդները պետք է ունենան հավասար կարգավիճակ և հավասար հնարավորություններ»,- ասել է Mercedes-ի գործադիր տնօրեն Տոտո Վոլֆը:

McLaren Technology Group-ի ղեկավար Զակ Բրաունը չի անհանգստանում, որ իսպանացին կարող է հեռանալ թիմից: «Մենք պայմանագիր ունենք Ֆերնանդոյի հետ, և նա շատ երջանիկ է: Բնականաբար, նա ուզում է հաղթել, ինչպես և մենք, բայց ես չեմ անհանգստանում նման սցենարի պատճառով»,- հայտարարել է Բրաունը:

Mercedes-ի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը 2016թ. մրցաշրջանում առաջին անգամ կարիերայում հաղթեց «Ֆորմուլա-1»-ը, բայց ավելի ուշ հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս