Բաժիններ՝

Վլադիմիր Կլիչկոյի մենամարտն Էնտոնի Ջոշուայի հետ կարող է անցկացվել «Ուեմբլի» մարզադաշտում

Մենամարտը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2017թ. ապրիլի 29-ին:

«Անհամբերությամբ սպասում եմ ևս մեկ մենամարտի մեծ արենայում: 7 անգամ ես մենամարտեր անցկացրել եմ մարզադաշտերում, բայց երբեք չեմ կռվել 80 հազարանոց արենայում: Երևի ամենամեծ մարզադաշտը, որում ես կռվել եմ, Գելզենկիրխենի 61-հազարանոց արենան էր, իսկ 80-հազարանոցը, անխոս, նոր մարտահրավեր է: Դա հիասքանչ կլինի»,- հայտարարել է Կլիչկոն:

Մենամարտը կարող է տեղի ունենալ 2017թ. ապրիլի 29-ին: Կարիերայի ընթացքում Կլիչկոն անցկացրել է 68 մենամարտ՝ տանելով 64 հաղթանակ (53-ը՝ նոկաուտով): 27-ամյա բրիտանացի Էնտոնի Ջոշուան անցկացրել է 17 մենամարտ և բոլոր 17-ում հաղթել է նոկաուտով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս