Մոցարտի երկերի ժողովածուն դարձել է 2016 թվականին ամենավաճառվող CD-թողարկումը
Ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երկերի լիակատար ժողովածուն՝ Mozart 225 վերտառությամբ, առավել մեծ ժողովրդականություն է վայելել 2016 թվականին CD-թողարկումների վաճառքներով, հաղորդել է Billboard-ը:
Նոր հրատարակությունը լույս է տեսել հոկտեմբերի 28-ին: Հինգ շաբաթում վաճառվել է 1,25 միլիոն CD: Լիակատար հավաքածուն ներառում է 200 սկավառակ՝ Մոցարտի բոլոր հայտնի գործերով, որոնք կատարում են 600 մենակատարներ եւ 60 նվագախմբեր ամբողջ աշխարհից: Ժողովածուի կոմպոզիցիաների տեւողությունը կազմում է 240 ժամ:
Mozart 225 թողարկումը լույս է ընծայվել կոմպոզիտորի մահվան 225-րդ տարելիցի առթիվ: Ձայնապնակների ձայնագրությունը տնօրինել են Decca Records եւ Deutsche Grammophon ապրանքանիշերը՝ Salzburg Mozarteum հիմնադրամի հետ համագործակցությամբ: 35 տարի ապրած Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը գրել է ավելի քան 600 ինքնուրույն ստեղծագործություն, այդ թվում՝ 41 սիմֆոնիա: