Բաժիններ՝

Հայկական զինուժի կորուստները 2016-ի նոյեմբերին. Razm.info

Razm.info. 2016-ի նոյեմբերի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը ոչ մարտական են:

Մարտական կորուստներ

• Նոյեմբերի 29-ին «Մուրացան» զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 17-ին ականի պայթյունից գլխի շրջանում վիրավորված Նարեկ Ասատրյանը, փոխանցում են «Երկիր Մեդիա» և «Հայկական Ժամանակ» լրատվակայքերը: Լուրը հաստատել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ոչ մարտական կորուստներ

• Նոյեմբերի 13-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կանոնները խախտած ծառայակցի կրակոցից մահացել է զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանը:
• Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հսկիչ-անցագրային կետում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի դին՝ գլխի հրազենային վնասվածքով: Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանություն):

Վիրավոր

• Նոյեմբերի 22-ին մարտական դիրքում հերթապահության նշանակված շարքայիններ Ա. Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը վեճ են սկսել Բալեյանի՝ դիտակետում քնելու պատճառով, հայհոյել են միմյանց, ապա նաև՝ կրակոց է արձակվել Բալեյանի ուղղությամբ, որը դիպել է զինծառայողի գլխին: Նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ: ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քօ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ, որն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներում):

ՊԲ պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանը և ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը վիրավորվել են Արցախի շրջանում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս