
«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 11 տոկոսով

2016 թվականի նոյեմբեր ամսին` 2015 թվականի նույն ամսվա հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 29 տոկոս աճ: Այս մասին տեղեկացրին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:
2016 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 916 522 մարդ, որը 11 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2016 թվականին 11 ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 15 848 տոննա ապրանք, որը 84,1 տոկոսով ավելին է, քան 2015 թվականին է եղել: