
Պատահար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ

Դեկտեմբերի 7-ին, ժամը 08.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաբաջանյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում բախվել են «Volkswagen Polo» մակնիշի 34 ՕՕ 158 (վարորդ՝ 1980 թ. ծնված Կ. Պ.) և «Mercedes C240» մակնիշի 34 RS 958 (վարորդ՝ 1975 թ. ծնված Գ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: