Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պայքարել ԱՊԼ թոփ-4-ում տեղ զբաղեցնելու համար». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է մրցաշրջանն ավարտել Չեմպիոնների լիգայի գոտում, չնայած առաջնությունում անհաջող մեկնարկին:

«Ես տեսել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» մի քանի խաղ «Օլդ Թրաֆֆորդում», որոնց թվում՝ նաև «Սթոքի» և «Բերնլիի» հետ (2 խաղերն էլ ավարտվել են 1:1 հաշվով): Այդ խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակի էր արժանի, բայց այդպիսին է ֆուտբոլը:

Իհարկե, «Մանչեսթեր Յունայթեդը» պատմություն ունեցող, բարձր դասի ակումբ է, այստեղ հավաքված են ուժեղ ֆուտբոլիստներ և մարզիչներ: ԱՊԼ-ում հաղթանակի հասնելու պայքարի ճանապարհը երկար է, և նրանց հեշտ չի լինի, բայց թոփ-4-ում տեղի համար, իհարկե, նրանք կարող են պայքարել»,- իսպանացու խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն:

14 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 21 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը և 4-րդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիից» հետ է մնում 9 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս