Բաժիններ՝

Չիկագոյում գնդակահարել են բռնցքամարտիկի, ով պրոֆեսիոնալ կարիերայում հաղթել էր բոլոր 20 մենամարտերը

Էդ Բրաունը 25 տարեկան էր:

Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերվա ժամը 1-ի սահմաններում, երբ Բրաունն իր 19-ամյա զարմուհու հետ նստած է եղել մեքենայում՝ Իսթ-Գարֆիլդ զբոսայգու շրջակայքում: Նրանց է մոտեցել մի ավտոմեքենա, որից չարագործները կրակ են բացել Բրաունի և աղջկա ուղղությամբ: Բռնցքամարտիկը մի քանի հրազենային վնասվածք է ստացել, այդ թվում՝ գլխի շրջանում: Աղջիկը վիրավորվել է ոտքից և հիմա գտնվում է հիվանդանոցում:

Բռնցքամարտիկի մարզիչ Քեմերոն Դանկինը հայտարարել է, որ չունի ոչ մի պատկերացում կատարվածի վերաբերյալ, քանի որ Բրաունը ռինգից դուրս վարել է շատ համեստ և հանգիստ կյանք՝ չունենալով ոչ մի կապ քրեական ոչ մի խմբավորման հետ:

«Նա զոհվեց 25 տարեկանում, առանց պատճառի: Չիկագոյում մարդիկ կրակում են առանց որևէ պատճառի: Մի բան է, եթե նա խմբավորման անդամ լիներ, կամ կապ ունենար թմրամիջոցների առևտրի հետ: Բայց նա երբեք նման բան չէր արել, նա հանգիստ և ամաչկոտ տղա էր»,- ասել է Դանկինը:

Բրաունը հանդես էր գալիս կիսամիջին քաշային կարգում: Նա սկսել էր պրոֆեսիոնալ կարիերան 2012 թվականին և անցկացրել էր 20 մենամարտ՝ հաղթանակի հասնելով բոլոր 20-ում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս