
«Դրանք շշուկներ չեն. մենամարտը ՄաքԳրեգորի հետ կարող է տեղի ունենալ». Ֆլոյդ Մեյվեյզեր

Բռնցքամարտի նախկին աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեյզեր-կրտսերը գտնում է, որ իր մենամարտը UFC չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորի հետ իսկապես կարող է տեղի ունենալ:
«Դրանք իսկապես շշուկներ չեն: Մենամարտը կարող է տեղի ունենալ: Ըստ էության, մենք ոչինչ չգիտենք գործերի դրության մասին տվյալ պահին, բայց կարծո՞ւմ եմ ես արդյոք, որ մենամարտը հնարավոր է: Անկասկած: Իհարկե, մենամարտը կանցկացվի բռնցքամարտի կանոններով:
ՄաքԳրեգորը հաստատ թույլ ինչ-որ մեկը չէ: Նա տղա է, որին ես չեմ կարող բաց թողնել: Ճիշտ է, մենք դեռ չենք ընտրել տեղը և չենք քննարկել ֆինանսական հարցը»,- հայտարարել է Մեյվեյզերը Showtime-ի եթերում տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը