
Սարավան-Զանգեր հատվածում ճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի Սարավան – Զանգեր հատվածում առատ ձյան և անբավարար տեսանելիության (40մ) պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն