Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնը կփակվի՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնը շարունակում է ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալ, ու չի բացառվում՝ կանգնի փակման վտանգի առջեւ: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները աշխատավարձը չստանալու համար   դիմել են դատարան: 2016 թվականին Գյուլնարա Հարությունյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Արամյանց բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից բռնագանձել իրեն հասանելիք աշխատավարձը:

Եվ հիմա, պարզվում է, բժշկական կենտրոնն է ընկել դատարանի դռները եւ պահանջում է հետ ստանալ իր գումարները: 2016 թվականի նոյեմբերի 8-ին ԲԿ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ քաղաքացի Մամիկոն Համբարձումյանից պահանջում է իր՝ շուրջ 2 միլիոն դրամը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս