«Կան մարդիկ, որոնց որոշակի ավանսով եմ նշանակել». Կարեն Կարապետյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հանդիպել էր լրատվամիջոցների ներկայացուցիչներին, պատասխանել նրանց հարցերին: Aravot.am-ի դիտարկմանը, թե կառավարության անդամների նշանակումները քննադատությունների տեղիք տվեց, մասնավորապես այն առումով, որ կառավարությունը համալրվեց մարդկանցով, որոնք ուղեկցում էին վարչապետին իր նախորդ աշխատանքում, այս առումով, նույնիսկ տեղիք տալով հումորների, թե կառավարությունը գազաֆիկացվեց, Կարեն Կարապետյանը նկատեց. «Ես թիմն ընտրելիս ընտրել եմ այն մարդկանց, որոնք պաշտոնը չեն օգտագործի անձնական հարստացման ու բիզնեսի լոբբինգ անելու համար: Եթե այդպես չլինի, առաջինը կնախատեմ ու դրա դեմը կառնեմ…

Թիմն ընտրելիս, ես ընտրում եմ այնպիսի մարդկանց, որոնք ինձ հետ ճանապարհ են անցել: Իսկ գազաֆիկացիայի մասին որ խոսում են՝ այդ քանակը շատ չէ: Բայց ո՞նց եք պատկերացնում իմ թիմն ընտրեմ: Թիմն ընտրելիս, գործընկերներիս ընտրելու ժամանակ ես շատ խնդիրներ եմ ունեցել, կան մարդիկ, որոնց որոշակի ավանսով եմ նշանակել, որովհետեւ այդ պահին ավելի լավ թեկնածու չեմ ունեցել:

Ցավոք սրտի, պետք է ֆիքսենք, որ մեր կադրերի պահեստային հարթակը այնքան էլ մեծ չէ: Եթե ունեք լավ կադրեր, որոնց տեսնում եք ու կարող են որոշակի ոլորտներ կառավարել,միայն շնորհակալ կլինեմ, որ ինձ այդ տվյալները տաք, ու մենք ունենանք տվյալների այդ բազան, հետագայում նոր կադրերի տեղեր են առաջանալու, սիրով կքննարկեմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս