ՀՀԿ-ականները շունչները պահած սպասում են «ցուցակին». քննարկվում է ռեյտինգային քարտեզը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում բոլոը շունչները պահած սպասում են «ցուցակին», որը կլինի հունվարի կեսից ոչ շուտ, սակայն 20 օրից շատ բան պարզ կլինի, հատկապես ռեյտինգայինների մասով: Ընդ որում՝ եթե որոշեն, որ իրենք կարող են ընդդիմադիր դաշտը չեզոքացնել եւ ինքնուրույն «հիսուն պլյուս մեկ» ձայն «խփել», ապա Ծառուկյանի կարիքը չեն ունենա:

ՀՀԿ-ում քննարկվում է ռեյտինգայինների քարտեզը․ Կենտրոն-Էրեբունի տարածքում քննարկվում է Գագիկ Բեգլարյանի, Մհեր Սեդրակյանի որդու թեկնածությունը: Մ․ Սեդրակյանը, թոթափելով իր «տուն մտնելու» առիթով նեղացածությունը, եկել էր ԱԺ:

Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ «օկրուգում» իրենց ռեյտինգներն են չափելու Սամվել Ալեքսանյանը` 2 դեմքով` Կորյուն Նահապետյանի հետ, ընդդեմ կադաստրի պետ Մարտին Սարգսյանի:

Աջափնյակ-Կոմիտաս-Դավթաշենում՝ ՍԱՍ-ի Արտակը, Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը: Զեյթուն-Քանաքեռ-Ավանում` Միհրան Պողոսյանը եւ Ռոբերտ Սարգսյանը` Տարոն Մարգարյանի աներձագը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս