«Գյումրեցու ոգին» կկանգնի դատարանի առաջ՝ Մարգարյանի «կաթի փոշու» պատմության մասին տեսանյութը տարածելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 24-ին կքննի ԱԺ «Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հայցն ընդդեմ «Գյումրեցու ոգի» կուսակցության, որին դատի է տվել Գյումրու ՏԻՄ ընտրություններից առաջ, քարոզարշավի վերջին օրն իր մասին զրպարտչական բնույթի տեսանյութ տարածելու համար՝ կապված հայտնի «կաթի փոշու» պատմության հետ։

Մարգարյանը «Հրապարակին» ասաց, որ «Գյումրեցու ոգի» կուսակցությունն է վճարել հեռուստաընկերություններին՝ «Շանթ», «Ցայգ» «Շիրակ», քարոզչական եթերաժամանակ գնել՝ այդ տեսանյութը տարածելու համար»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս